Ծրագրի նկարագրություն

8-շաբաթ տևողությամբ առցանց ուսուցումը կիրականացվի ՀԸԲՄ-ի հայկական վիրտուալ քոլեջի պլատֆորմի միջոցով` օգտագործելով հարմարեցված ուսումնական ծրագիր, որը նախատեսված է ընտրված ընկերությունների պահանջներին համապատասխան:

Անհրաժեշտության դեպքում թեմաները կարող են ներառել՝

  • Տեխնիկական նորարարություն –մի շարք ոլորտներում զարգացող տեխնոլոգիական միտումներ՝ ինչպիսիք են արհեստական բանականությունը, տվյալների գիտությունը, իրերի համացանցը (Artificial Intelligence, Data Science, Internet of Things):
  • Բիզնեսի զարգացում –շուկային համապատասխան արտադրանքի, վաճառքի, մարքեթինգի, ֆինանսների, իրավական և այլ թեմաներ
  • Փափուկ հմտություններ – թիմային աշխատանք, ղեկավարում, ընկերության մշակույթ, ներկայացման հմտություններ և այլ թեմաներ
     

Փուլ 1
Շաբաթական երկու դասընթաց կանցկացվեն միջազգային ճանաչում ունեցող մասնագետների կողմից, ովքեր հեռավար դասախոսություններ կկարդան, աշխատաժողովներ կանցկացնեն, հանձնարարություններ կտան և կպատասխանեն հարցերին:

  • Դասախոսություն՝ շաբաթական երկու ժամ
  • Ծրագրի համակարգողի հետ յուրաքանչյուր շաբաթ հանդիպում, ով կաջակցի ձեզ  ծրագրի ամբողջ ընթացքում
     

Փուլ 2
Ներդրողներին գաղափար առաջարկելու, միջազգային նոր գործընկերներ և հաճախորդներ ներգրավելու հնարավորություն՝ Սիլիկոնյան հովիտ անվճար այցի ընթացքում (երբ դուրս կգան ճանապարհորդական սահմանափակումները):